Շավարշ Գրիգորյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ԱՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շավարշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ։ 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Շավարշ Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»,- ասված է վարչապետի որոշման մեջ։ 

Հիշեցնենք, որ Շավարշ Գրիգորյանն ազատվել էր առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: