Կմնամ ապօրինի կալանքի տակ․ կալանավորված կպայքարեմ, ես անկոտրուն եմ․ Արա Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Արա

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով իր գործի քննությանը։

«Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպաններիս բողոքը, և ես կմնամ ապօրինի կալանքի տակ: Մարդ չգիտի էլ ուրախանա, թե տխրի: Փաստորեն, իմ անձը այնքան կարևոր է, որ իշխանությունները բոլոր հնարավոր ձևերով ուզում են ինձ փակի տակ պահել: Կարծես թե փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին սատար կանգնելու համար:

Է՜հ, ի՞նչ արած, կալանավորված կպայքարեմ, ես անկոտրուն եմ:

Դատավորներին ուզում եմ հիշեցնել իրենց վարչապետի բառերը՝ ոչ մի բան չի մոռացվում...»,-գրել է Արա Վարդանյանը։

Նա մեղադրվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներն անձնական նպատակով օգտագործելու, այն է՝ առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելու համար: