2020 թ․ բյուջեով նախատեսվում է բարձրտեխնոլոգիական նախարարությանը հատկացնել 12,4 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Արշակյան

2020 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացնել մոտ 12,4 մլրդ դրամ, որպեսզի Հայաստանը հնարավորություն ունենա դառնալ դառնա բարձրտեխնոլոգիական ռազմական արդյունաբերության ոլորտի արտահանող երկիր։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ընթացքում, ասել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Ըստ նրա՝ բյուջեի նախագծով հաջորդ տարի ռազմաարդյունաբերության կարիքների համար ծախսերը կավելանան 122 տոկոսով՝ հասնելով 6,3 մլրդ դրամի։ Միջոցների մի մասը կուղղվի գիտահետազոտական և հետազոտա-կոնստրուկտորական ծրագրերի իրականացմանը, իսկ մյուս մասը՝ արտադրողականության ցուցանիշների բարձրացմանը։