«Դեղին բաճկոնավորները» պետությանը հասցրել են 2,5 մլրդ եվրոի վնաս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

«Դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները լուրջ վնաս են հասցրել Ֆրանսիայի առեւտրականներին եւ պետական բյուջեին: Ցույցերի մեկնարկից մեկ տարի անց այն կազմում է 2,5 մլրդ եվրո: Այդ մասին հայտնել Է RTL ռադիոն՝ վկայակոչելով հանրապետության կառավարության տվյալները:

«Դեղին բաճկոնավորների» ակցիաների պատճառով ձեռնարկությունների փակվելը կամ ավերածություններից հետո դրանց վերականգնումը հանգեցրել Է ամբողջ երկրում 75 հազար աշխատողների գործազրկության: Ամենից ավելի տուժել են հյուրանոցներն ու ռեստորանները, ինչպես նաեւ խանութներն ու տրանսպորտը, հաղորդում Է ՏԱՍՍ-ը: