Երևանում «գոլդ» համարանիշներով Mercedes-ը բախվելով գազախողովակին՝ հայտնվել է փոսում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Նոյեմբերի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում քաղաքացին իր վարած Mercedes մակնիշի 77 RL 777 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել նոր կառուցվող ճանապարհին, առաջ ընթացել և հայտնվել հսկայական փոսում՝ բախվելով գազախողովակին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Աղբյուրը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, ավտոմեքենայի հետևի համարանիշները հանել էին։