Վարչապետը որ ասել է, մի բան կա. Եղեգնաձորի քաղաքապետը՝ ճանապարհը «գլխառադ անելու» մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն
24News-ը զրուցել է Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Հարությունյանի հետ՝ պարզելու համար, թե քաղաքում ինչո՞ւ են ոչ պատշաճ կատարվել ասֆալտապատման աշխատանքները

-Պարոն Հարությունյան, ինչո՞ւ էին ասֆալտապատման աշխատանքները թերի կատարված:      
-Մենք հենց հիմա ստուգողների հետ չափագրումներ ենք անում:                                 

-Փողոցների՞ հետ կապված: 

-Լուսավորության հետ կապված:                            

-Այսինքն, այդ աշխատանքնե՞րն եք հիմա կատարելու:                                                          

-Կատարված է արդեն:

-Իսկ փողոցների ասֆալտին առնչվող աշխատանքն ինչո՞ւ պատշաճ չէր կատարվել: Վարչապետն այցի ժամանակ ասաց, որ աշխատանքը գլխառադ է արված:                                  

-Վարչապետը որ ասել է, ուրեմն մի բան կա: Հիմա շտկում ենք:          

-Բայց ինչո՞ւ էր աշխատանքն այդ որակի:                           

-Հիմա շտկում ենք արդեն, ես ժամանակ չունեմ: 
           
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես չհրապարակված այցով Եղեգնաձոր քաղաքում էր: Քաղաքապետ Դավիթ Հարությունյանը մոտ 25 րոպե վարչապետի հետ շրջելով՝ չկարողացավ ցույց տալ, թե սուբվենցիոն ծրագրի շրջանակում ինչ աշխատանք է կատարվել: 

«Տպավորություն է, թե ասֆալտ է դուրս գրված, ոչ թե ասֆալտապատում է իրականացվել։ Գլխառադ է արված` հին, բարի ժամանակների նման»,-ասել էր վարչապետը՝ դժգոհություն հայտնելով ասֆալտապատման աշխատանքներից:                       

Հարցազրույցը՝ Մերի Մարտիրոսյանի