Թուրքիայում կալանավորել են 4 քրդամետ քաղաքապետեր քուրդ ապստամբների հետ կապերի համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Թուրքիա

AP-ն տեղեկացնում է, որ Թուրքիայում ոստիկանությունը կալանավորել է 4 քրդամետ քաղաքապետի  քուրդ ապստամբների հետ ունեցած կապերի կասկածանքով։

Քաղաքապետերը «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության անդամներ են, ընտրվել են այս տարվա մարտին։

Կուսակցության 20 քաղաքապետեր հեռացվել են պաշտոնից, փոխարինվել պետության կողմից նշանակվածներով, իսկ նրանցից 14-ը բանտարկվել է։