Վազգեն Մանուկյանը վերականգնում է իր հիմնած ԱԺՄ կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

1

Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գարնանը կվերականգնի ԱԺՄ կուսակցությունը, համագումար կանցկացվի, և ինքը կմտնի քաղաքական դաշտ։

Վազգեն Մանուկյանը  տեղեկացրեց,  որ իրենք «Վերնատուն» ակումբի համաժողովին մասնակցելու հրավեր ուղարկել են նաև ԱԺ՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին։

Նշենք, որ այսօր Երեւանում «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբը համաժողով էր կազմակերպել, որտեղ նախատեսվում է քննարկել հետեւյալ հարցերը.

•        Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը մտնում է փակուղի՝ մեծացնելով պատերազմի վտանգը (ի՞նչ անել),

•        հանրության այս աստիճան պառակտումը ազգային անվտանգության սպառնալիք է (ինչպե՞ս հաղթահարել),

•       դատաիրավական համակարգը, Սահմանադրական դատարանը ենթարկվում են բիրտ ճնշումների, փորձ է արվում օրենսդիր և գործադիր իշխանությունների վրա հաստատված անձնիշխանությունը տարածել նաև իշխանության այս ճյուղի վրա, ինչը հակասում է իրավական-ժողովրդավարական պետության սկզբունքներին։

Համաժողովին պաշտոնապես հրավիրվել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։