ԱՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

պարգևատրում

Նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Բակո Սահակյանն Արցախի պաշտպանության բանակին ցուցաբերած աջակցության համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել մի խումբ անձանց՝ բարձր գնահատելով նրանց հայրենանվեր գործունեությունը: