ՀՖՖ Կարգապահական կոմիտեն տուգանել է «Փյունիկին» և «Նոային»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

ՀՖՖ

Նոյեմբերի 14-ին տեղի Է ունեցԼ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:

Նիստին որոշվել է «Փյունիկ»-«Շիրակ» խաղին «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Ռոբերտ Հակոբյանի հեռացման (նույն խաղում 2 զգուշացում ստանալու) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 32-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` ֆուտբոլիստ Ռոբերտ Հակոբյանին որակազրկել 1 խաղով, Փյունիկ Ֆուտբոլային Ակումբ Հասարակական Կազմակերպություն ակումբին տուգանել 25000 ՀՀ դրամ։

«Նոա»-«Լոռի» խաղին` երկրպագուների կողմից մրցավարի հասցեին անպարկեշտ արտահայտություն հնչեցնելու համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն, «Նոա» ՖԱ ՀԿ-ն տուգանվել է 30000 ՀՀ դրամով: