«Այսօր մեր ընդդդիմությունն ինչ-որ տերմինախեղդ ա անում, մարդ բան չի հասկանում»․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԼՀԿ կողմից բյուջեի նախագծի հասցեին հնչեցրած քննադատություններին, կոչ արեց՝ ավելի պարզ բառերով խոսել.

«2020 թվականի հունվարի 1-ից միայն հարկային փոփոխությունների արդյունքում 230 հազար մարդու աշխատավարձ բարձրանալու է: Եթե այսօր հաշվենք, թե 2018թ.-ի հուլիսի 1-ից ի վեր ՀՀ-ում քանի մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացել՝ ահռելի թիվ է, բայց այսօր մեր ընդդդիմությունն ի՞նչ ա ասում, ինչ-որ տերմինախեղդ ա անում, ասում ա՝ «գետնինը մտնեք դուք, ֆիսկալ կանոնները խախտում եք»:

Եկեք թարգմանեք ձեր ասածը: Դուք ի՞նչ եք ասում, ասում եք՝ «աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ մի բարձրացրեք, նպաստ մի բարձրաձրեք», դե կանգնեք ուղիղ էդ ասեք, ի՞նչ եք գիտահետազոտական-միտահետազոտական նենց բառեր ասում՝ մարդ բան չի հասկանում: «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, կանգնեք ուղիղ ասեք՝ մենք դեմ ենք, որ դուք բարձրացնեք աշխատավարձերն ու թոշակները», - ասաց վարչապետը:  

 

Տեսանյութեր

Live

Լրահոս