Մխչյան գյուղի խանութից գողություն կատարած երիտասարդին բերման ենթարկեցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում  նոյեմբերի 14-ին տեղեկություններ ստացան, որ լուսադեմին Մխչյան գյուղի մի խանութից գողություն է կատարվել։ Խանութի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացած տղամարդը տարբեր իրեր էր գողացել։

Արտաշատի ոստիկանները ժամերի ընթացքում պարզեցին խանութ մտած անձի ինքնությունը և նույն օրը՝ ժամը 17-ի սահմաններում, հայտնաբերեցին կասկածյալին։ Երևանի բնակիչ, 27-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։