Հովհաննես Ազոյանը «Մել» ֆիլմում չի նկարահանվի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

Հասարակություն

Դերասան, հեռուստահաղորդավար Հովհաննես Ազոյանը հերքում է լուրերը, որ ինքը նկարահանվելու է մարզիկ Մել Դալուզյանին նվիրված «Մել» ֆիլմում։ 

«Դա ապատեղեկատվություն է, ես որևէ առաջարկություն չեմ ստացել և չեմ նկարահանվելու նշված ֆիլմում։ Կայքերից եմ տեղեկացել այդ մասին, և նման սուտ լուրեր տարածողները կենթարկվեն պատասխանատվության»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց դերասանը։

Հիշեցնենք, որ ըստ տարածված լուրերի Հովհաննես Ազոյանին առաջարկ է եղել նկարահանվելու «Մել» ֆիլմում, մարմնավորելով գլխավոր հերոսին։