«Ի՞նչ են արել, որ․․․ զինվորի տուշոնկեն են կոխել, զինվորի փայ սալյարկեն չեն լցրել, պահ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

«Կարծում էի՝ «Մել» ֆիլմի մասին վարչապետի ելույթով բոլոր խոսակցությունները կփակվեին՝ հասկանալով, որ մեզնից ոչ ոք նման երևույթի քարոզով զբաղված չէ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը։

Մանուկյանի խոսքով՝ քարոզչություն անում են հակառակ ճամբարից իշխանությունների վրա ցեխ շպրտելու համար։

«Բոլորը շատ լավ գիտեն, որ հակաքարոզչությունը նույնպես քարոզչություն է։ Ոչ ոք մեզնից չի բացել այդ խոսակցությունը։ Սա քաղաքական կոպիտ խաղ է»,- ասել է պատգամավորը։
Խոսելով «Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման շուրջ ստեղծված աղմուկի մասին՝ Մանուկյանն ասել է, որ կոնվենցիայի խնդրահարույց կետերը չեն ընդունվելու։

««Իմ քայլը» դաշինքը չի խնդրել, որ Ստամբուլից կոնվենցիա ուղարկեն։ Մենք ասում ենք՝ նայելու ենք, խնդրահարույց կետերը չենք ընդունելու, միգուցե ընդունելու ենք մեկ ուրիշ կետ։ Սակայն կոնվենցիայի իմաստը լրիվ ուրիշ բան է, իսկ աղմուկը՝ նենգափոխված մեկ այլ բան»,- կարծում է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։