Թուրքիայի զինապահեստներից մեկում 2 պայթյուն է որոտացել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

.

Թուրքիայի հարավ-արևելյան Շանլըուրֆա նահանգում տեղակայված 20-րդ զրահատանկային բրիգադի զինապահեստում 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել են 16 զինվոր և 1 քաղաքացիական անձ: Այս մասին հայտնել է Շանլըուրֆայի նահանգապետ Աբդուլլահ Էրինը: Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Ըստ նահանգապետի՝ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը  արագորեն չեզոքացրել են հրշեջ փրկարարական ջոկատները:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է նախաքննություն: