Երևանի Չարենց թաղամասում ավտոմեքենան սահել է դեպի ձորակը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News

.

Նոյեմբերի 15-ին, ժամը 17:05-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենց թաղամասի թիվ 17 շենքի մոտակայքում ավտոմեքենան (հետևի անիվներով) սահել է դեպի ձորակը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Mazda 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շողիկ Ղ., ծնված 1997 թ.) դուրս են բերել երթևեկելի հատված:

Շտապօգնության աշխատակիցները վարորդին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել):  

Տեսանյութեր

Live

Լրահոս