Ներդրումային միջավայրը տակնուվրա անելուց հետո ինչի՞ է սպասում կառավարությունը․ «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Տնտեսական

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հավատացնում էր, որ կոռուպ­ցիայի և մենաշնորհների դեմ պայքա­րը բավարար է, որպեսզի ներդրում­ները հոսեն Հայաստան: Այդ հույսերը չարդարացան, ու հիմա կառավարու­թյունն արդարացումներ է փնտրում: Մեկուկես տարի պահանջվեց հաս­կանալու համար, որ ներդրումային միջավայրի բարելավումը միայն կո­ռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքարը չէ: Ներդրումներ ակնկալե­լու համար հարկավոր է ներդրումային մթնոլորտ ու ներդրումային գրավչություն ապահովել, մտածել ներդրողների իրավունքների պաշտ­պանության, ներդրումների ներգ­րավման համար անհրաժեշտ պայ­մանների ապահովման մասին:

Կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարը շատ քիչ է ներդրում­ներ ակնկալելու համար: Պոտենցի­ալ ներդրողները երկրի ներդրումային միջավայրի մասին դատում են ոչ թե կառավարության հայտարարություններով ու միջազգային կազմակերպությունների զեկույցներով, այլ առաջին հերթին ներքին տնտեսա­կան միջավայրից ստացվող ազդակ­ներով: Իսկ այդ ազդակները, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր կառա­վարության օգտին չեն: Ու այդ մասին պետք էր ժամանակին մտածել, երբ ներդրողների նկատմամբ պետական մակարդակով ճնշումներ էին գործադրվում: Իշխանաւիոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց Հայաստանի ներդրումային մի­ջավայրը տակնուվրա անելու հա­մար: Եվ հիմա պատճառներ է փնտ­րում ներդրումների բացակայու­թյունն արդարացնելու համար:

«Չենք կարող ասել, որ մենք հասել ենք ներդրումների մի իդեալական տեսարանի: Մենք այս ոլորտում ու­նենք հայտնի և անհայտ, ավելի ճիշտ՝ հանրահայտ և լատենտ պրոբ­լեմներ»,- ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պա­լատի տարեվերջյան հանդիպմանը հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը: Եվ ո՞րն է այդ հանրահայտ պրոբլեմը:

«Ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար ամենակարևոր գործոններից և այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկն արժեթղթերի շուկայի զարգա­ցած չլինելն է: Սա պրոբլեմ է ստեղ­ծում և՛ ընկերությունների, և քաղաքացիների համար, որովհետև քաղա­քացիները իրենց հնարավոր խնայողությունները ներդնելու, իսկ ընկե­րությունները նոր ֆինանսական մի­ջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում, բացի բանկային համա­կարգից»,- ասում է վարչապետը:

Որ արժեթղթերի շուկան Հայաս­տանում անմխիթար վիճակում է, նո­րություն չէ: Այդպես է արդեն տաս­նամյակներ շարունակ: Բայց նույ­նիսկ այդ պայմաններում ժամանա­կին Հայաստանում պակաս ներդրումային ակտիվություն չկար:

Ներդրումային ակտիվությունը կտ­րուկ նվազեց վերջին տասնամյա­կում: Հիմնական միջոցներում ՀՆԱ նկատմամբ ներդրումները 41-ից կրճատվել են մինչև 17-18 տոկոսի: Այս առումով իշխանափոխությունն այդպես էլ ոչինչ չտվեց: Ընդ­հակառակը՝ այդքան բուռն սպասում­ներից հետո ներդրումային ակտի­վությունը երկրում ավելի նվազեց: Իշխանափոխությունից մեկուկես տարի հետո էլ այդպես է:

Անշուշտ, արժեթղթերի շուկան կարևոր և առանցքային դեր ունի ներդրումների ներգրավման համար: Բայց դրա կայացումը գործընթաց է, որը կարող է տարիներ, նույնիսկ տասնամյակներ տևել: Բոլոր ժամա­նակներում էլ արժեթղթերի շուկայի դերը կարևորվել է: Սակայն միայն ցանկությունները բավարար չեն այդ շուկայի կայացման համար»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: