«Ասֆալտին պառկեցնելն» օրինաչափ պատասխան էր մեր հասցեին հնչած սպառնալիքներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ասֆալտին պառկեցնելու» հայտարարությունը պետք է դիտարկել ընդհանուր համատեքստի մեջ։ Շատ նորմալ ու օրինաչափ պատասխան էր այն արտահայտությունների ու սպառնալիքների համար, որ հնչել էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի հասցեին»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը։

Քննադատությանը, թե Փաշինյանի նմանօրինակ հայտարարություններին իրավական գործընթացներ չեն հաջորդում, նա նշեց, որ իրավական համակարգում նկատվող որոշակի դանդաղկոտության հետ ինքն էլ է համաձայն։ «Բայց դրանք օբյեկտիվ պատճառներ ունեն: Եվ ես համոզված եմ՝ երբ որոշակի փաստեր ի հայտ գան, այլևս ոչ ոք չի կարողանալու խուսափել պատասխանատվությունից»,- ընդգծեց պատգամավոր Բոշյանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս