Տրանսպորտի և կապի նախկին նախարարը հանգստյան տուն է փոխանցել «Օրինաց Երկրի» ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունից Կոտայքի մարզի դատախազություն է ուղարկվել Երևանի բնակիչ, Ռ. Խ.-ի դիմումը, որով վերջինս մի խումբ անձանց մեղադրում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Ռ. Խ.-ն գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել և հայտնել, որ 2013 թ.-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ՀՀ պետական գույքի կառավարան որոշմամբ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող մոտ 5 մլն դոլար արժողությամբ հանգստյան տներից մեկը, հակառակ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված կարգի, անհատույց հանձնել է «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված շինությունը «Կապ»  հանգստյան տունն է: