Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԿԲ նախագահին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

բակո

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը եւ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, քննարկվել են բանկային ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: