Քաղաքացին բերման է ենթարկել ապօրինի թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Նոյեմբերի 15-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, Գյումրիի Անի թաղամասի 51-ամյա բնակիչը Մայիսյան գյուղի դաշտերում ապօրինի պատրաստում և օգտագործում է թմրանյութ: Քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, նույն օրը ժամը 20.30-ին ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Մայիսյան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտից կասկածվողին բերման են ենթարկել:

Նշված տարածքի զննությամբ հայտնաբերվել է յուրահատուկ հոտ ունեցող հեղուկով լի տարաներ, երեք ներարկիչ, «Պիրալգին» գրառմամբ դեղատուփ, չոր սպիրտ, և թմրանյութի պատրաստման համար անհրաժեշտ այլ պարագաներ:

Կասկածվողը հայտնել է, որ բենզինի, «Պիրալգին» տեսակի դեղահաբի և այլ նյութերի խառնուրդից թմրամիջոց էր պատրաստում` ներարկման միջոցով իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: