Փաշինյանի՝ «ասֆալտին պառկեցնելու» հայտարարությունը միայն խոսքի մակարդակում չպետք է լինի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ասֆալտին պառկեցնելու» հայտարարությանը որոշակի գործողություններ պետք է հաջորդեին, ու միայն խոսքի մակարդակում չմնար այն։ Եթե դրանց հիման վրա իրավական գործընթաց չի սկսվում, ապա նշանակում է՝ ուղղակի քաղաքական հայտարարություն է»,- 24News-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Նա ասաց նաև, որ անկախ հանգամանքից, թե տվյալ մարդն ինչ պաշտոն է զբաղեցնում, պետք է քրեական գործ հարուցվի։ «Եթե հիմքեր կան, բայց քրեական գործ չի հարուցվում, ուրեմն քաղաքական կոռուպցիայի հետ գործ ունենք»,- շեշտեց Սիմոնյանը։