ՍԴ-ում ոչ ստանդարտ, վտանգավոր իրավիճակի հետ գործ ունենք․ «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

«ՍԴ-ում ճգնաժամի կամ ոչ ստանդարտ, վտանգավոր իրավիճակի հետ գործ ունենք, և այդ վիճակն ինչ-որ ձևով պետք է հանգուցալուծվի, որովհետև չհանգուցալուծումը հղի է վտանգներով»,- 24News-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

«Որպեսզի երկրում անվտանգ լինի, պետք է անվտանգ Սահմանադրական դատարան ունենանք, որի գործողությունները կասկած չեն հարուցի։ Կառավարության ներկայացրած նախագծով նախատեսվում է ՍԴ դատավորներին կամ անդամներին հնարավորություն տալ ինքնակամ վաղաժամ կենսաթոշակի գնալ, ինչն էլ կարող է հանգուցալուծել ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը»,- նշեց պատգամավորը։