ՌԴ ՔԿ-ն Խաչատուրյան քույրերի գործով նոր նյութեր կստուգի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Խաչատուրյան քույրեր

Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի քրեական գործից առանձնացրել է նրանց հոր` Միխայիլի հետ կապված նոր նյութեր ստուգում անցկացնելու նպատակով: Առանձնացված նյութերը վերաբերում են Քրեստինա Խաչատուրյանին ինքնասպանության փորձի հասցնելուն և քույրերի առողջությանը լուրջ վնաս պատճառելուն: Այս մասին ТАСС-ին հաղորդել է նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Քննչական կոմիտեն Խաչատուրյան քույրերի քրեական գործով նյութեր է առանձնացրել նրանց հոր վարքի մեջ հանցավորության նշանների առկայության վերաբերյալ։ Դրանք պարունակում են Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով նախատեսված հանցագործության նշանների մասին տեղեկատվություն՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով՝ 2016 թվականին Քրեստինային ինքնասպանության փորձի հասցնելը և օրենսգրքի 111-րդ հոդվածով՝ աղջիկների առողջությանը ծանր վնաս պատճառելու փաստի առթիվ»,- ասել է պաշտպանը: