Վենետիկում Սուրբ Մարկոսի տաճարը լուրջ վերականգնման կարիք ունի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Իտալիա

Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակի համանուն տաճարը հեղեղումներից հետո լուրջ վերականգնման կարիք ունի։ Այդ մասին բազիլիկ այցից հետո հայտնել է Իտալիայի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկիկինին։ Գրել է ТАСС-ը։

«Մենք գնահատել ենք վնասները, բարեբախատաբար դրանք անդառնալի չեն, բայց պետք է կառուցողական աշխատանք ամբողջ տաճարում»,- ասել է նախարարը։

Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն տեղեկացրել է, որ կդիմի տարբեր երկրների դեսպանություններին՝ «Վենետիկի հետ համերաշխության նախաձեռնությանը աջակցելու համար»։ Ինչպես նշվել է, խոսքը միայն ֆինանսական օգնության մասին չէ։

Վենետիկի քաղաքապետրանաը հայտնել էր, որ քաղաքը կրել է շուրջ 1 մլրդ եվրոյի վնաս։ Վնասները վերականագնելու համար կպահանջվի 4-6 ամիս։