Ճապոնիայում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

երկրաշարժ

Ճապոնիայի ափերի մոտ նոյեմբերի 15-ին 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրակեղևից 10 կմ խորության վրա:

Զոհերի կամ հնարավոր ավերածությունների, ինչպես նաև ցնցումներին հաջորդած ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։