«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը. Pastinfo.am

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Լիդիան

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավաբան Արմեն Մելքումյանը։ «Հայցը վերաբերում է ջրօգտագործման թույլտվության նախագծի ակնհայտ ապօրինի մերժելու հիմքերին, ժամկետների բացթողման, վարչական վարույթի իրականացման գործընթացների կոպիտ խախտումներին և այլն»,- ասել է Մելքումյանը։

Իրավաբանի խոսքով՝ ներկայացվել է երկու հայցադիմում, մեկը կապված է անցակետի, իսկ մյուսը՝ ժամկետի հետ, սակայն հայցադիմումների վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ դեռ չեն ստացել և դատարանի կողմից հայցադիմումի վարույթի ընդունման մասին տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մելքումյանը նշել է, որ ջրօգտագործման թույլտվության վերաբերյալ առաջին անգամ դիմել են փետրվար ամսին, սակայն առաջացել է լրացուցիչ փաստաթղթերի անհրաժեշտությունը, այնուհետև, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը, թարմացրել են հայտը։ Իսկ երկրորդ անգամ դիմել են ամռանը՝ հուլիս ամսին։

«Եթե հայտը մերժվում է՝ կայացվում է վարչական որոշում, կա երկու ճանապարհ։ Առաջինը՝ բողոքարկել վերադաս մարմին և երկրորդը՝ դիմել դատարան։ Առաջին դեպքում մենք դիմել ենք վերադաս մարմին, սակայն, հասկանալով, որ վերադասության կարգով բողոքարկելն անիմաստ է՝ երկրորդ անգամ դիմել ենք դատարան, արդեն պարտավորեցման հայցով»,- ասել է Մելքումյանը։

Ընկերությունը դիմել էր նախարարությանը՝ Դարբ գետից 43.5 լիտր/վայրկյան ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ Սեպտեմբերի 26-ին ընկերությունը գրավոր պատասխանել էր նախարարությանը՝ վերանայելով թույլտվության դիմումը եւ դիմելով 40 լ/վ ջրօգտագործման թույլտվության համար: Ըստ ընկերության՝ հոկտեմբերի 31-ին շրջակա միջավայրի նախարարի կողմից հոկտեմբերի 25-ին ստորագրված ջրօգտագործման թույլտվության դիմումը մերժվել է:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հոկտեմբերի 25-ի որոշումը։

Ընկերության հայցադիմումը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանին։

Տեսանյութեր

Live

Լրահոս