Արթուր Բաղդասարյանի կողմից ապօրինի գույք ձեռքբերելու փաստով նյութեր են նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

Արթուր

Ազգային անվտանգության խորհդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանի կողմից Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գտնվող պանսիոնատն անօրինական ճանապարհով ձեռքբերելու հաղորդման հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ 24News-ն այս մասին տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 

Այստեղից նաև տեղեկացանք, որ Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է մի քաղաքացուց, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն: 

Ինչպես գրել էր մամուլը, գույքի արժեքը շուրջ 5 միլիոն դոլար է:

Տեսանյութեր

Live

Լրահոս