Հայկական Պարադոքս․ Գլուխ VI․ Տնտեսություն․ Մաս 1-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

«Հայաստանը պետք է դուրս գա «մեռած» կապիտալի հոգեբանությունից։ Դրա մեջ են մտնում ահռելի մեծ տարածքներ, որոնք չեն շահագործվում, գործարաններ, որոնք չեն աշխատում, գյուղատնտեսական հող, որը չի մշակվում»,- այդ մասին 24TV-ի «Հայկական Պարադոքս» հաղորդման եթերում ասել է Հայկ Պետրոսյանը։

Ըստ նրա՝ «մեռած կապիտալ» կարող է նաև համարվել այն անշարժ գույքը, որ գնում են սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներն ու այցելում տարին 1 կամ 2 անգամ։

«Հայկական Պարադոքս» հաղորդաշարի այս թողարկման ընթացքում խոսել ենք տնտեսության մասին:

Մանրամասները՝ տեսանյութում։