Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Իտալիա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

հավաքական

Նոյեմբերի 16-ին Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային թռիչքով մեկնեցին իտալական Պալերմո քաղաք, որտեղ կանցկացվի ԵՎՐՈ 2020-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցավայր է մեկնել 22 ֆուտբոլիստ։

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»            

Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան» 

Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս)

 

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

 

Կիսապաշտպաններ                                                       

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» 

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» 

Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա)

 

Հարձակվողներ

Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան) 

 

Ազգային թիմի հետ Իտալիա չի մեկնել Ռումյան Հովսեփյանը, ով, նոյեմբերի 15-ին կայացած Հայաստան-Հունաստան խաղում ստանալով այս որակավորման փուլում իր երրորդ զգուշացումը, որակազրկված է և չի կարող մասնակցել Իտալիա-Հայաստան հանդիպմանը։ Անձնական հարցերի հետ կապված՝ հավաքականի հետ Իտալիա չի մեկնել նաև Ռոման Բերեզովսկին, ով արդեն վերադարձել է Ռուսաստան:

Տեսանյութեր

Live

Լրահոս