Լոնդոնի պատկերասրահից փորձել են գողանալ Ռեմբրանդի կտավները

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

.

Անհայտ մարդիկ ներխուժել են Լոնդոնի Դուլվիչի պատկերասրահ, որտեղ ներկայացված են եղել հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի աշխատանքները: Այս մասին գրում է  Գազետա.ռու կայքը:

Նրանք փորձել են գողանալ երկու կտավ, սակայն աշխատել է ազդանշանային համակարգը:

Աղբյուրի փոխանցմամբ  Evening Standard-ը գրում է, որ  ձայնն ու մոտեցող ոստիկանները վախեցրել են հանցագործներին,  նրան փախել են: Նրանք ճանապարհին հանդիպել են անվտանգության աշխատակիցներին, որոնք փորձել  են կանգնեցնել գողերին, սակայն չեն կարողացել: Անհայտ մարդիկ դիմել են փախուստի: 

Պատկերասրահի տարածքից նրանք գտել են իրենց տեղից բացակայած կտավները, բայց ղեկավարությունը որոշել է փակել ցուցահանդեսը մինչև քննության ավարտը:
Թանգարանում ցուցադրված էր նկարչի 35 աշխատանք:

«Սա գողության համարձակ փորձ էր և հստակ պլանավորված»,- ասել է խուզարկուն: