Մելն ու իր սեռը, ինձ համար նա հիվանդ է. քաղաքացիները՝ Փաշինյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 24News

Նոյեմբերի 13-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծանրամարտիկ Մելինե Դալուզյանն իր անձնական պաշտպանության ներքո է, և որ ողջունում է «Մել» ֆիլմի ստեղծման և՛ գաղափարը, և՛ ֆինանսավորման գործընթացը։

Նշենք, որ նախատեսվում է Մելինե Դալուզյանի մասին նկարահանել «Մել» ֆիլմը, որի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ, ֆիլմում անդրադարձ է լինելու նաև սեռափոխման թեմային։ Ներկայումս Մելինե Դալուզյանն ապրում է Հոլանդիայում և հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից։

Թեմայի շրջանակում 24News-ը հարցում է արել Երևանի փողոցներում՝ պարզելու, թե ի՞նչ կարծիք ունեն քաղաքացիներն այդ մասին։ 

Քաղաքացիների մի մասը նշել է, որ ավելի կարևոր հարցեր կան, որոնք պետք է լուծի կառավարությունը, քան Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի նկարահանումը, ֆինանսավորումն ու նրա պաշտպնությունն է։ 

«Մենք ունենք Նազիկ Ավդալյան և նմանատիպ այլ մարզիկներ, բռնցքամարտիկներ, որոնց մասին պետք է խոսել, նրանք ավելի մեծ արժանապատվություն ունեն մարզիկ կոչվելու», - նշեց քաղաքացիներից մեկը։ 

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մյուս մասն էլ կարծում է՝ վարչապետի հայտարարությունը տեղին էր՝ հաշվի առնելով Ամստերդամում ծանրամարտիկի վրա իրականացված հարձակումը։ Ըստ Ոմանք էլ նշել են, որ պարտադիր չէ՝ մարդն ունենա ՀՀ քաղաքացիություն, որ արժանանա իշխանության պաշտպանությանը․ վարչապետը փորձում է մտնել յուրաքանչյուր քաղաքացու դրության մեջ։

 

Տեսանյութեր

Live