Հրազդանի կիրճում բախվել են ավտոմեքենաներ. տուժածը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

.

Նոյեմբերի 16-ին, ժամը 14:24-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` «Արաբկիր» մանկական այգուց դեպի Դավթաշենի կամուրջ տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C 220» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Volkswagen Golf»  (վարորդ՝ Գևորգ Ա., ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C 220» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Mercedes C 220» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Տեսանյութեր

Live