Հիլարի Քլինթոնին տեղափոխող օդանավան արտակարգ վայրէջք է կատարել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

օդանավ

Նյու Յորքի օդանավակայանում արտակարգ վայրէջք է կատարել ինքնաթիռ, որի մեջ էր նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Օդանավաը Վաշինգտոն էր թռչում, սակայն տեխնիկական անսարքության պատճառով ստիպված է եղել վերադառնալ օդակայան։ Օդաչուները հայտնել են, որ ինքնաթիռն սկսել է ցնցվել, օդանավակայանի վերգետնյա ծառայության անձնակազմը ծուխ է տեսել և օդանավակայանից մի քանի տասնյակ մետրի վրա մետաղական բեկոր գտել:

Արտակարգ վայրէջքից հետո ինքնաթիռի ուղևորներին տեղափոխել են այլ, պահեստային ինքնաթիռ, որը հաջողությամբ հասել է Վաշինգտոն։