Երևանում 26–ամյա վարորդը բախվել է էլեկտրասյանը․ տուժածը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

վթար

Նոյեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Անի Ալավերդյանն իր վարած Peugeot մակնիշի 36 CN 410 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում՝ կառավարական ամառանոցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, տապալել 2 դարն ապրած ու չորացած ծառերը և առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը: Գրել է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին, ով, սակայն, հրաժարվել է շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել հիվանդանոց:

Բժիշկների գնալուց հետո վարորդի հարազատները նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: