Բելառուսական ընդդիմությունը չի անցնել խորհրդարան․ հայտնի է նոր կազմի առաջին նստաշրջանի օրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

Բելառուս

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի՝ նոյեմբերի 17-ին կայացած ընտրությունների նախնական արդյունքներով բելառուսական ընդդիմությունը չի անցել խորհրդարան։

Ըստ ԿԸՀ տվյալների՝ խորհրդարանի պալատ են ընտրվել Բելառուսական հայրենասիրական, Աշխատանքի և արդարության հանրապետական, Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները, որոնց անհնար է ընդդիմություն համարել: Նոր խորհրդարան են ընտրվել նաև «Բելայա Ռուս» հասարակական միավորման ներկայացուցիչները, որոնք աջակցում են երկրի գործող իշխանությունների քաղաքականությունը:

Բելառուսի Ազգային ժողովի նոր գումարման Ներկայացուցիչների պալատի առաջին նստաշրջանը կկայանա դեկտեմբերի 6-ին:

Դեկտեմբերի 6-ին առավոտյան ժամը 10-ին կբացվի Ներկայացուցիչների պալատի, նույն օրը ժամը 14-ին՝ Հանրապետության խորհրդի նստաշրջանը։

ԿԸՀ-ից հայտնել են, որ խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքների ամփոփմումը կկայանա նոյեմբերի 22-ին: