Եթե կա շահերի բախում՝ օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկել․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հայտարարությանն այն մասին, թե Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։ Ավինյանը լրագրողների հետ զրույցում  նշել է, որ չի էլ հասկացել այդ տերմինը:

Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Էլոյանը հետաքննության մեջ է,  ասել է՝ 6-րդ վարչությունը ստուգումներ է իրականացնում «Eloyan Architects» ընկերությունում.

«Որքանով տեղյակ եմ, պարոն Էլոյանը,  պատրաստվում է դատարան դիմել՝ կապված պարոն Պետրոսյանի հայտարարությունների հետ»,- ասել է Ավինյանը:

Հարցին, թե Ավինյանը դերակատարում ունեցե՞լ է որպեսզի «Eloyan Architects» ընկերությունը նման պատվերներ չստանաէ՝Ավինյանն ասել է՝ որևէ ընկերության պատվերներ ստանալու հետ կապված որևէ դերակատարում չունի: «Պետք է ամեն ինչ օրենքին համապատասխան լինի: Եթե կա շահերի բախում՝ օրենքին համապատասխան պետք է պատասխանատվության ենթարկել»,- եզրափակել է փոխվարչապետը։