ՀՀ ՊԵԿ-ն ու Իրանի Մաքսայինը ստորագրել են փաստաթուղթ էլեկտրոնային տեղեկատվության մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

PEK

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի եւ Իրանի Մաքսային ծառայության միջեւ ստորագրվել է փաստաթուղթ «Նախնական էլեկտրոնային տեղեկատվության համակարգի» տեխնիկական պահանջների մասին։

Փաստաթուղթը ստորագրել են Իրանի Մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Ալի Բաեդի Մոֆրադնիան և Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։