Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել` 5 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

ԱԻՆ

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 11-ից 17-ը գրանցվել է 400 դեպք, որից 214-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 156 կենցաղային կանչ, 133 հրդեհի ահազանգ, 68 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 2 և տուժել 70 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 1 քաղաքացի:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 8 դեպք, տուժել է 19, զոհվել` 5 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

ԱԻՆ