Քոչարյանի պաշտպանը նամակ է գրել Մակրոնին և ստացել պատասխան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Իրավական

Ռոբերտ Քոչարյանի ֆրանսիացի պաշտպան Արսեն Թորոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Քոչարյանի դատավարության վերաբերյալ նամակ է ուղարկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և ստացել պատասխան: Թորոսյանն ասաց, որ թեև պատասխան չէր ակնկալում, սակայն մի քանի օր առաջ Մակրոնը պատասխանել է, որ ուշադիր հետևում է Քոչարյանի դատավարության ընթացքին:

Թորոսյանն ասաց, որ Մակրոնը կարող էր պարզապես ասել, որ չեն արտահայտվում այլ երկրի ներքաղաքական հարցերի վերաբերյալ, սակայն նախընտրել է պատասխանել՝  իմանալով, որ այդ պատասխանի բովանդակությունը Թորոսյանի գրասենյակի պատերի ներսում չպիտի մնա: Թորոսյանի խոքով՝ Ֆրանսիայում բոլորը գիտեն Քոչարյանի դատավարության մասին ու հետևում են ընթացքին։