Նոր Հաճնում շմոլ գազից մահացածների հայրը կմասնակցի զավակների թաղմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Ռոմանոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Նոր Հաճն քաղաքում շմոլ գազից թունավորված երեխաների հոր վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթային խնդիրները կլուծվեն, և նա կկարողանա մասնակցել հարազատների վերջին հրաժեշտի արարողությանը։

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն ու տվյալ տարածաշրջանում մեր գլխավոր հյուպատոսարանն զբաղվում են խնդրի շտապ կարգավորման ուղղությամբ։ Լիահույս ենք՝ վաղն ուշ երեկոյան կամ առավելագույնը մյուս օրն արդեն կկարգավորվեն վերադարձի համար անհրաժեշտ փաստաթղթային խնդիրներն, ու Արման Մարգարյանը կկարողանա վերադառնալ՝ մասնակցելու վերջին հրաժեշտին։

Կրկին անգամ ցավակցում եմ այդ ընտանիքի բոլոր հարազատներին ու մեր Նոր Հաճնի հանրությանը՝ այս ողբերգության կապակցությամբ. խորը կսկիծ եմ ապրում։

Աստված պահապան բոլորիդ»,-գրել է մարզպետը։