Մովսես Հակոբյանը կվերանշանակվի նույն պաշտոնին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

քաղաքական

ՀՀ վարչապետի որոշմամբ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատված Մովսես Հակոբյանն առաջիկայում նույն պաշտոնին կնշանակվի։ 24News-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 18-ին, գլխավոր ռազմական տեսուչի ու նրա տեղակալների աշխատանքից ազատվելը կապված է այդ կառույցի լուծարման հետ։ 

«Մինչ այս ռազմական գլխավոր տեսչությունը նախագահականի ենթակայության ներքո էր գտնվում, բայց լուծարումից հետո այն, ըստ երևույթին, նորից կկազմավորվի, ու կսկսի գործել Պաշտպանության նախարարության ներքո»,- ասաց մեր զրուցակիցը։