ՌԴ-ն պատրաստ է աջակցել Թուրքիային՝ ստեղծելու սեփական 5-րդ սերնդի կործանիչը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Թուրքիային՝ ստեղծելու սեփական 5-րդ սերնդի կործանիչը։ Այս մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է ՌԴ ռազմատեխնիկական գործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաեւը։

«Մենք այդ ոլորտում առաջարկելիք բաներ ունենք մեր թուրք գործընկերներին։ Մենք նաեւ բավական շատ մշակումներ ունենք ու կարող ենք էականորեն օգնել նրանց»,- ասել է Շուգաեւը։