Վրաստանի մի շարք քաղաքներում ցույցեր են ի աջակցություն ձերբակալված բժշկի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

Վրաստան

Փոթիում, Թելավիում և վրացական մի շարք այլ քաղաքներում ցույցեր են ի աջակցություն է Հարավային Օսեթիայի իշխանությունների կողմից անօրինական ձերբակալված բժիշկ Վաժա Գապրինդաշվիլիի։

Ցուցարարներին միացել է Փոթիի հոսպիտալը, Թելավիի հիվանդանոցի անձնակազմը։

Գապրինդաշվիլին նոյեմբերի 15-ին ռուս զինծառայողների կողմից ձերբակալվել է վրաց-օսական հակամարտության գոտում, դատապարտվել է երկամսյա նախնական կալանքի Ցխինվալի՝ օսական իշխանությունների կողմից հսկվող տարածքի մեկուսարանում։

Նախնական վարկածով՝ բժիշկը եկել է հիվանդին օգնություն ցուցաբերելու, սակայն նրան մեղադրել են հակամարտության գոտու շփման գիծն ապօրինի հատելու մեջ, որը վրացական կողմը վարչական սահման է անվանում, իսկ հարավօսական կողմը՝ պետական սահման։