Միքայել Հարությունյանը պետք է վերադառնա և բացատրություն տա․ Անդրանիկ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

քայլ

Ապրիլյան պատերազմի հարցով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խիստ կարևոր է համարում, որ պաշտպանության նախկին նախարար, մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Միքայել Հարությունյանը վերադառնա։ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում հանձնաժողովի նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում:

 «Միքայել Հարությունյանը պետք է վերադառնա այն երկիր, որտեղ եղել է պաշտպանության համար 1 պաշտոնյան: Չի կարող թեկուզ մեկ վայրկյան պաշտպանության նախարար աշխատած մարդը թողնել երկիրը, հեռանալ ու որևէ բացատրություն չտալ»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Հարությունյանը պետք է վերադառնա և բացատրություն տա, թե ինչպես է ծնվել հայտնի 0038 հրամանը: