Անապայից ուղիղ չվերթներ կիրականացվեն Երևան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

պն

2019 թ-ի դեկտեմբերի 12-ից «Armenia Airways» -ը  Անապայի միջազգային օդանավակայանից կսկսի կանոնավոր ավիահաղորդակցությունը Երևանի հետ:

Ուղիղ չվերթներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ ամեն երկուշաբթի և հինգշաբթի՝ մինչև 100 մարդ տարողությամբ BAe 146-300 ինքնաթիռներով: Մեկնելու ժամանակը Անապայից Երևան՝ 15.10 (Երևանի ժամանակով):

Անապայի միջազգային օդանավակայանը կդիմավորի Երևանից իր առաջին չվերթն իրականացնող ինքնաթիռն ավանդական արարողությամբ՝ «ջրային կամարով»:

«Armenia Airways» ավիաընկերության Անապայից Երևան հետ վերադարձով թռիչքների տոմսերը կարելի է ձեռք բերել ավիատոմսարկղերում կամ հատուկ ամրագրման ձևով ՝ Անապա միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում - www.aaq.aero: