Ռոնալդուն «յուվենթուսցիներին» հրավիրել է ընթրիքի, որպեսզի ներողություն խնդրի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

Ռոնալդու

Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբակիցներին հրավիրել է ընթրիքի, որպեսզի ներողություն խնդրի իր վարքի համար:

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Միլանի» հետ հանդիպմանը՝ խաղի 55-րդ րոպեին փոխարինվելուց հետո Ռոնալդուն չէր սեղմել «Յուվենթուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ձեռքը, գնացել էր հանդերձարան, լքել ստադիոնը՝ չսպասելով հանդիպման ավարտին։ 

«Յուվենթուսը» հաղթել էր փոխարինման դուրս եկած արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ՝ 1։0։

Ընթրիքը կկայանա «Ատալանտայի» դեմ Իտալիայի առաջնության հաջորդ տուրի հանդիպման նախօրեին։