Արցախում ականապայթյունից վիրավորված զինծառայողին անդամահատել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News  

զինծառայող

Արցախում  նոյեմբերի 17-ին ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել: Այս մասին 24news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Զինծառայողը ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի բնակիչ է: Նրան վիրահատել են Մարտակերտի հոսպիտալում։ Ժամկետային զինծառայողին ծնկից ներքև անդամահատել են։