Սուրեն Պապիկյանը ՌԴ-ում կմասնակցի «Տրանսպորտային շաբաթ» ամենամյա համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 19-21-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ «Տրանսպորտային շաբաթ» ամենամյա համաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների Տրանսպորտային համակարգի խորհրդակցության 39-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Այցի ընթացքում նախատեսվում են նախարար Պապիկյանի երկկողմ հանդիպումները տրանսպորտային ոլորտի մի շարք պաշտոնյաների, մասնավորապես ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի հետ։