Կկայանա առողջապահության նախկին նախարարի և ԱՆ գլխավոր մանկաբարձի գործով 1-ին դատական նիստը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

1

Նոյեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի և առողջապահության նախկին նախարար Արսեն Դավթյանի գործով դատական առաջին նիստը։

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի կայքէջի, Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է առողջապահության նախկին փոխնախարարին կաշառք տալու համար։ Իսկ Արսեն Դավթյանը մեղադրվում է կաշառք ստանալու համար։

Ըստ քրեական գործի՝ Դավթյանն առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար: